1995-ի «ընտրությունները և հանրաքվեն ծայրեծայր կեղծված են վարչախմբի կողմից»,- հայտարարում են հայաստանյան կուսակցությունները: Արեւմտյան մամուլի արձագանքը պակաս կտրուկ չէ՝ 2 մլն հայ գնում է ընտրությունների, որոնք ամենայն հավանականությամբ կփոշիացնեն նախկին ԽՍՀՄ-ում Հայաստանի ժողովրդավարության կղզի լինելու մասին պնդումը:
1999-ի ընտրություններից 4 օր անց Գլխավոր դատախազություն հարցաքննության է հրավիրվում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը բացատրություն տալու 2 օր առաջվա իր հայտարարության համար, ըստ որի ընտրացուցակներում միտումնավոր չեն ընդգրկվել ԱԻՄ-ական կողմնորոշում ունեցող մարդիկ:
Գլխավոր դատախազության երկու վարչությունների պետեր հայտարարում են, որ ի տարբերություն 1995-ի ընտրությունների, այս անգամ ընտրախախտումները քիչ էին: Հարուցված է ընդամենը 7 քրեական գործ՝ հիմնականում նախընտրական խախտումների համար: Կալանավորված է 3 հոգի:
1999-ի ընտրություններում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներն, ըստ օրենսգրքի, առնվազն 7 օր դեռ փակցված են մնում ընտրական տեղամասերում: Որոշներում սակայն դրան չկային: ԿԸՀ փոխնախագահն ասում է, որ օրենքը դա չի պարտադրում, իսկ ընտրացուցակների համար պատասխանատուն մնում է տեղամասային հանձնաժողովը:
Կարդացեք նաև
ԿԸՀ-ում փոքրիկ խուճապ է՝ ընտրություններից 4 օր հետո Ազգային Ժողովի պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետությունը» ԿԸՀ-ից վերցնելով համամասնական ընտրակարգով առավել ձայներ ստացած կուսակցությունների եւ դաշինքների նախնական ցուցանիշները, ինքնուրույն հաշվարկով որոշել է, թե ովքեր են դարձել պատգամավոր: ԿԸՀ-ն դրանից հետո լրագրողներին հրաժարվում է տրամադրել ընտրությունների մարզային տվյալները:
1999-ին ձեւավորված խորհրդարանում պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելուն կամ հետ կանչելուն է հետամուտ լինելու առաջին անգամ խորհրդարանում հայտնված Դաշնակցությունը: Բայց Արմեն Ռուստամյանը չի մոռանա, որ խաղի կանոններ թելադրողը «Միասնություն» դաշինքն է:
Դաշնակցական նորընտիր պատգամավոր Արմեն Ռուստամյանն անկեղծորեն ցավում է, որ Պարույր Հայրիկյանի նման քաղաքական գործիչը պատգամավոր չդարձավ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: