Ապրիլի 7-ին, ժամը 16. 30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի ընթացքում կքննարկենք հետընտրական զարգացումները, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումներն ու դրանց առթիվ հարուցված քրեական գործերի ընթացքը:
Հաղորդման հյուրերն են` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը:
Հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ