Երեւանն ասես հակասությունների քաղաք լինի: Ամեն քայլափոխի կարող ես հանդիպել իրարամերժ, բայց կողք կողքի գոյատեւող երեույթների: Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցած որեւէ կուսակցություն կամ դաշինք Երեւանի ու նրա խնդիրների մասին որեւէ կետ չուներ իր նախընտրական ծրագրում, թեեւ Երեւանի «արեւի տակ» տեղ ունենալու համար բոլորն են պայքարում:
Ճարտարապետական լուծումների, կանաչապատման, տրանսպորտի, քաղաքային զուգարանների, աղբահանության խնդիրները մեր քաղաքի համար պետք է առանձնահատուկ ուշադրության արժանի լինեին, սակայն դրանք չլուծված հրամայականների թվում են, թեեւ առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են:
Օրինակ՝ այս պատկերին ականատես եղանք Երեւանի կենտրոնում` Վերնիսաժի դիմաց, ՆՓԱԿ-ի հարեւանությամբ: Ինչ խոսք, աղբի չափագրման ակամա տպավորիչ «գովազդ» է ստացվել:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
06,04.2017