Խորվաթիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր առաջին մեդալները նվաճեց:
Սոնա Պողոսյանը կանանց պայքարի 75 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տալով 227 (101+126) կգ արդյունք, նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալակրի կոչումը: Իսկ մինչ այդ, հայաստանցին փոքր արծաթի էր արժանացել հրում վարժությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում. Սոնա Պողոսյանը մարզիչ Արման Ղազարյանի հետ