ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողները կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե խորհրդարանում հանրապետականը քաղաքական այլ ուժերի հետ կոալիցիա կազմելո՞ւ է:
«Այդ թեմայի շուրջ որեւէ հարց չենք քննարկել՝ հաշվի առնելով մեկ հանգամանք: Քանի դեռ ԿԸՀ-ն ընտրություններին վերջնական գնահատական չի տվել եւ չի ամփոփել վերջնական արդյունքները, մենք կոռեկտ չենք համարում հիմա խոսել այդ մասին: Մի գուցե մյուս շաբաթվա ընթացքում կուսակցությունը քննարկի ԱԺ-ում ընտրությունների արդյունքով առաջացած քաղաքական զարգացումների թեման», – պատասխանեց պարոն Է. Շարմազանովը:
Հարցին, թե Գործադիր մարմնի նիստին մասնակցած Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ինչպե՞ս է քվեարկել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այո, պարոն Գագիկ Բեգլարյանը մասնակցում էր նիստին եւ մեզ հետ միասին կողմ է քվեարկել է Երեւանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի թեկնածությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ