ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել է մեկ հարց՝ ՀՀԿ մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո ԶԼՄ-ներին տեղեկացրեց. «Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է՝ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երեւանի կառույցի պատասխանատու Տարոն Մարգարյանը: Երկրորդ համարը միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդը՝ Հովիկ Մուսաելյանը»:
ՀՀԿ-ն կարծում է, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երեւանում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, եւ կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երեւանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել են տարիներ առաջ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ