Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ջախջախված են բոլոր նրանք, որոնք 51 %-անոց թիմի մաս չեն, մնացածը լակոտություն է».

Ապրիլ 06,2017 21:50

«Եթե միասնական դաշինք ստեղծվի, որ միասնական ճակատով գնանք ու Երեւանն ազատագրենք, սկսենք Հայաստանի ազատագրումը Երեւանով, եթե այդպիսի մի բան արվի, թերեւս կմասնակցենք, եթե՝ չէ, մենք գյուղապետերի ընտրություններին այս փուլում չենք մասնակցում, երբ Հայաստանն ազատագրված չէ»,- Aravot.am-ին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է առաջիկա ավագանու ընտրություններին մասնակցեն:

Ըստ նրա, իրենք «գյուղապետերի ընտրությունը» սկզբունքային եւ կուսակցական մեծ գործ չեն համարում այս իրավիճակում. «Այս իրավիճակում խնդիր կա Հայաստանը դարձնել քաղաքացիներին պատկանող երկիր»:

Մեր հարցին՝ դաշինք կազմելու առաջարկի՞ եք սպասում, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Մենք հնչեցրել ենք, դրան հետեւում է հասունացումն ու գիտակցումը: Խորհրդարանական ընտրություններից առաջ էլ մենք ասում էինք, առաջարկներ ներկայացնում ու առաջարկի սպասում, բայց իրենք իրենց ապուշի տեղ դրեցին՝ մեծամիտ, մեծամիտ ու, ի վերջո, ջախջախվեցին: Ջախջախված են բոլոր նրանք, որոնք 51 %-անոց թիմի մաս չեն, մնացածը լակոտություն է , եւ լակոտները դրանով թող ուրախանան»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930