Լրահոս
Օրվա լրահոսը

17 տարվա գյուղապետը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Ապրիլ 06,2017 20:33

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Շիրակի մարզի դատախազության պահանջը, երեկ Հովունի գյուղի արդեն նախկին գյուղապետ Թելման Միրիջանյանին դատապարտեց հինգ տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի յուրացումներ, փաստաթղթերի պաշտոնական կեղծիքներ կատարելու համար։

Շիրակի մարզի դատախազությունը նաև քաղհայց էր ներկայացրել նախկին գյուղապետի կողմից պետությանը պատճառած 6 միլիոն 35 հազար դրամ գումարը վերականգնելու պահանջով, դատարանը բավարարել է նաև այս պահանջը։ Թելման Միրիջանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել երկու դրվագներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314 հոդվածի 1-ին մասով։

Հիշեցնենք, որ Թելման Միրիջանյանը 17 տարվա գյուղապետ է, ըստ քրեական գործի՝ նա բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողահարկ է գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չի մուտքագրել, ավելին, կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու յուրացրել է 6մլն 200 հազար դրամ:

Նշենք, սակայն, որ վերջինիս ձերբակալումը անակնկալի էր բերել ինչպես համագյուղացիներին, այնպես էլ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներին։ Գյուղացիները մեզ հետ զրույցում պնդում էին, որ նա տանը ոչինչ չունի ու իրենց համար անհայտ է, թե ի՞նչ է արել այդ գումարը գյուղապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930