Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

Աղջիկը մտել է բացակա հարեւանի տուն, քեֆ արել, հայելուն հայհոյանք գրել

Ապրիլ 06,2017 20:15

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վաչագան Մխիթարյանն այդ գյուղում առանձնատուն ունի, որը 1990-ական թվականներին ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է, գտնվում է կիսակառույց,կիսավեր վիճակում: 2015թ. մարտից մինչեւ 2016թ. մարտի 24-ը Վ. Մխիթարյանն իր ընտանիքի անդամների հետ գտնվել է Ռուսաստանում:

2016թ. մարտի 24-ին նա ընտանիքով վերադառնալով գյուղ՝ տեսել է, որ առանձնատան երկրորդ հարկի ննջասենյակի փայտյա դուռը կիսով չափ բացված է: Ներս մտնելով, տեսել է, որ սենյակում առկա պահարանի հայելու վրա սեռական բնույթի հայհոյանքներ են գրված: Վ. Մխիթարյանը սկզբում մտածել է, որ տնից գողություն է կատարվել, զանգահարել է ոստիկանություն: Այնուհետեւ նա տանը շրջելով՝ պարզել է, որ բոլոր իրերն իրենց տեղում են, գողություն չի կատարվել:

Քննությամբ պարզվել է ,որ Վ. Մխիթարյանի առանձնատուն մտել է նրա հարեւան, Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1998թ. նոյեմբերին ծնված Հասմիկ Գալստյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով («Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատարանում Հ. Գալստյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ տեղյակ լինելով, Վ. Մխիթարյանի եւ նրա ընտանիքի անդամների արտերկրում գտնվելու մասին՝ իր ընկեր Նվեր Գինովյանին առաջարկել է գնալ Մխիթարյանի առանձնատուն՝ հաց ուտելու: Ճաշ ուտելուց հետո  Հասմիկը բարձրացել է առանձնատան 2-րդ հարկ, բացել մուտքի դուռը եւ ննջասենյակի պահարանի հայելու վրա Վաչագան Մխիթարյանի կնոջ հասցեին վիրավորական բառեր գրել: Նա Վ. Մխիթարյանի կնոջից վիրավորված է եղել, քանի որ վերջինս իրեն կասկածել է իր ամուսնու հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ:

Դատարանը պատիժ նշանակելիս Հ. Գալստյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա հանցագործությունը կատարել է անչափահաս տարիքում,միայնակ մայր է, խնամքին ունի մանկահասակ երեխա, նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում արարքի համար: 2017թ. մարտի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը  վճռել է Հասմիկ Գալստյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 50 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930