Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Հայ-չինական տնտեսական համագործակցությունն ունի զգալի ներուժ»

Ապրիլ 06,2017 21:35

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ, տնտեսական համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Չինաստանի միջպետական հարաբերությունների զարգացումն ընթացել է երկու երկրների կառավարությունների կողմից անընդհատ գործադրվող ջանքերի և արդյունավետ համատեղ աշխատանքի պայմաններում:

Վստահ եմ, որ հայ-չինական տնտեսական համագործակցությունն ունի զգալի ներուժ, և այն խթանելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, համատեղ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930