Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Ս. Սիմոնյանի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանության գործողությունները

Ապրիլ 06,2017 19:55

2017 թ. ապրիլի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Զարիկյանի, հրապարակվեց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության արդյունքում կայացված դատական ակտը:

Դատարանը, բավարարելով ՀՀ Ոստիկանության հայցը, որոշեց Ս. Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության 30.000 ՀՀ դրամի չափով տուգանքի ձևով: Որոշմամբ արտահայտված դիրքորոշման համաձայն՝ դատարանը հրապարակայնորեն ոստիկանության ծառայողի վրա թքելու գործողությունը համարել է վիրավորանք է, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Դատարանը մասնակի բավարարեց նաև Ս. Սիմոնյանի և վերջինիս ներկայացուցչի հակընդդեմ հայցը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930