Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականը Թաիլանդում մասնակցում է մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Այսօր Բանգկոկում պայքարի մեջ մտած 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը պոկում վարժությունում ցույց տվեց 110 կգ արդյունք, հրումում՝ 135 կգ եւ երկամարտի 245 կիլոգրամով հանգրվանեց 11-րդ հորիզոնականում:
Մեր աղջնակներն աշխարհի առաջնությանը չեն մասնակցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ