Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո վերադարձավ մրցահարթակ

Ապրիլ 06,2017 18:45

Խորվաթիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի արդեն անցած տարվա չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ձախ ձեռքի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մտավ մրցահարթակ: Հայ ծանրորդը տեղափոխվելով 85 կգ քաշային կարգ՝ առաջին անգամ հանդես եկավ բոլորիս համար անսովոր «B» խմբում:

Մարզիչներն այդպես նրան հնարավորություն էին տվել վերստին զգալ մրցահարթակը եւ ծանրորդի առջեւ առանձնապես լուրջ խնդիրներ չէին դրել: Անդրանիկ Կարապետյանը Սպլիտում պոկեց 160 կգ, հրեց 165 կգ եւ երկամարտի 325 կիլոգրամով (160+165)  խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930