Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, կանցլերն իր ուղերձում անդրադարձել է նաև արցախյան հակամարտությանը:
Մերկելը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը, կարող են ամբողջ ծավալով զարգանալ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո:
«Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հետագայում էլ շարունակելու է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու է համանախագահների ջանքերին»,- ասել է Մերկելը: