Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայում դատարանը կալանքի տակ է թողել պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանին

Ապրիլ 06,2017 18:05

Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած հայազգի գործարար Արամ Պետրոսյանի՝ մինչև ապրիլի վերջը կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Պետրոսյանի փաստաբան Ստանիսլավ Մալցևը:

Ավելի վաղ դատարանը Պետրոսյանի կալանքը երկարաձգել էր մինչև ապրիլի 24-ը: «Մոսկվայի դատարանը առանց փոփոխության է թողել շրջանային դատարանի վճիռը»,-ասել է փաստաբանը:

Քննիչները սպասում են դատահոգեբանական փորձաքննության տվյալներին, որից հետո մտադիր են Պետրոսյանի դեմ վերջնական խմբավորմամբ մեղադրանք ներկայացնել:

Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու մեջ:

Հիշեցնենք, որ Արամ Պետրոսյանը 2016թ. օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» բաժանմունքում` սպառնալով պայթեցնել նրանց: Որոշ ժամանակ անց տղամարդը բաց էր թողել բոլոր պատանդներին և հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, աղով լի տոպրակ է եղել: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել է, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացման խնդրի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930