«Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանի համար Դավիթ Շահնազարյանի առաջարկը՝ «Ելք»- ՀՀԿ կոալիցիայի վերաբերյալ, աբսուրդ է:
«Դա բացառվում է, այդ հարցի մասին իմաստ չունի խոսելը ու ութ հազար անգամ՝ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում ասել ենք, աբսուրդ է նման հարց քննարկելը»,- ասաց պարոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քաղաքացիների շահերից է բխում ՀՀԿ-ԵԼՔ կոալիցիան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ