Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական պաշտոնական փաստաթուղթ. կրոնափոխ հայերը հանգիստ չէին տալիս նաև Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուին. Akunq.net

Ապրիլ 06,2017 16:45

Ինչպես հայտնի է, թուրքական պետությունը կրոնափոխ հայերի գործունեությանն ու տեղաշարժերին հետևել է ոչ միայն Ցեղասպանության ընթացքում և դրանից անմիջապես հետո, այլ նաև` հանրապետական տարիներին: Արդ, Akunq.net-ը հրապարակում է մի պաշտոնական փաստաթուղթ, որը կրում է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի ստորագրությունը: Փաստաթուղթը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամին է տրամադրել այն թուրքական արխիվում հայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը, իսկ թուրքերենից հայերեն թարգմանել` Մելինե Անումյանը:

«Քանի որ արմատներով Քուշ (գտնվում է ներկայիս Թուրքիայի Գիրեսուն/Կերասուն նահանգի Չանաքչը գավառում-Ակունքի խմբ.) գյուղից ծագող, իսկ ներկայում Մարդինի նահանգի Քըզըլթեփե գավառին ենթակա Իբրահիմիյե գյուղում բնակվող և շրջիկ վաճառականությամբ զբաղվելով` գյուղերում շրջող հայ` Պետրոսի որդի Ագիզարի և նրա կնոջ` 313 թ. ծնված` Ասլանի աղջիկ Քուդրեթինի պահվածքը կասկած է հարուցել, անթույլատրելի է, որ նրանք ապրեն սահմանային շրջանում: Վճռվել է նրանց` դստեր` 337 թ. ծնված Լիսիյենի հետ միասին տեղափոխել ու վերաբնակեցնել Չորումում: Սույն որոշումը Նախարարների խորհրդի կողմից կայացվել է 1942 թ. մայիսի 5-ին, Ներքին գործերի նախարարության կողմից 1942 թ. ապրիլի 17-ին արված թիվ 4080/356 առաջարկից հետո` 2848 թվակիր օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն:

Հանրապետության նախագահ` Իսմեթ Ինոնյու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930