Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են սահմանվել

Ապրիլ 06,2017 16:40

Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում սահմանվել են ավիացիոն անվտանգության հավելյալ միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Բոլոր օդանավակայաններում սահմանվել է տրանսպորտային անվտանգության ուժեղացված ռեժիմ, դա վերաբերում է հստակ միջոցների՝ սկսած օդանավակայանի շրջակայքով և տերմինալներում հսկողության ռեժիմի ուժեղացումից մինչև լրացուցիչ զննում ու լրացուցիչ տեսահսկման իրականացում»,-ասել է Օկուլովը:

Տրանսպորտի նախարարության տեղակալը միևնույն ժամանակ խոստովանել է, որ ցանկացած հավելյալ միջոցառում անհարմարություն է պատճառում ուղևորներին, ուստի նա ուղևորներին խորհուրդ տվեց  ավելի շուտ  ժամանել օդանավակայան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930