Եվրոպայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու որոշմանը: Համապատասխան բանաձեւն ընդունվել է ապրիլի 6-ին կայացած նստաշրջանում:
Որոշմանը կողմ է քվեարկել ԵԽ-ի 521 պատգամավոր, դեմ՝ 75-ը, ձեռնպահ է մնացել 36 խորհրդարանական:
Տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմ հաստատելու հարցով ԵՄ դեսպանները կքվեարկեն ապրիլի 26-ին:
Նշենք, որ վիզայի ազատականացումը վերաբերում է Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր և ԵՄ երկրներ են մեկնում կարճաժամկետ ուղևորություններով: