Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 3 ամսում 1.4% գնաճ. Թանկացել են բենզինը, բանանը, ալյուրը, ծխախոտը, շաքարավազը (Տեսանյութ)

Ապրիլ 06,2017 16:20

Վառելիքը, շաքարավազը, ծխախոտը, ալյուրը, մրգերը եւ այլ սննդամթերքներ վերջին երեք ամսում թանկացել են:

Հունվար-մարտ ամիսներին ընդհանուր սպառողական շուկայում՝ ապրանք-ծառայությունների շուկայում 1.4 % գնաճ է եղել: Այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նրա ներկայացմամբ եւ ըստ վիճակագրական ցուցանիշների, շաքար-շաքարավազի գներն այս տարվա 3 ամիսներին 1.1% է աճել. ընդ որում, հունվարին՝ 0.6%, փետրվարին` 0.4%, մարտին՝ 0.1%: Ծխախոտը հունվար-մարտին թանկացել է 0.7%-ով, հունվարին՝ 0.1%, փետրվարին՝ 0.1%, մարտին՝ 0.5%:

Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ ալյուրի շուկայում հունվարին արձանագրվել է 0.3% գնաճ, փետրվարին՝ 1.3%, սակայն մարտին գների անկում է գրանցվել՝ 0.7%, ընդհանուր երեք ամսում ալյուրի գնաճը կազմել է 0.9%:

Ինչ վերաբերում է վառելիքի գներին, ապա Մարտիրոսյանն ասաց, որ 2014 թվականի վերջին անընդմեջ գնանկում է գրանցվել վառելիքի շուկայում, իսկ 2017 թվականին անընդմեջ գնաճ. «Մասնավորապես բենզինի գները՝ այս տարվա երեք ամիսներին, իհարկե, հունվարին 3.3.% նվազում է եղել, սակայն փետրվարին՝ 9.2% գնաճ, մարտին՝ 5.2% գնաճ: Իսկ հունվար-մարտ ամիսներին՝ 8.2% գնաճ»:

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՎԾ տվյալներով բանանի շուկայում, մարտ ամսին փետրվարի համեմատ 5.8% գնաճ է եղել, սակայն այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ավելի ցածր են գները՝ 8.7%:

Թե ինչով է պայմանավորված նշված ապրանքատեսակների թանկացումը, Մարտիրոսյանը չմեկնաբանեց, նկատելով՝ ԱՎԾ-ն միայն փաստերն է արձանագրում, ուսումնասիրություն չի կատարում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930