Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում բնության հատուկ պահպանվող տարածքներում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր

Ապրիլ 06,2017 15:50

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած անօդաչու սարքերի շահագործման ուսուցողական դասընթացը: Դասընթացին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի զարգացման և բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի մասնագետները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառ-մոնիթորինգ» կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան բնապահպանական կենտրոն»-ի մասնագետները, ինչպես նաև Վրաստանի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ոլորտային մասնագետներ: Դասընթացավարները հրավիրվել էին Շվեյցարիայից և ներկայացնում էին տեղի արտադրության EBEE մակնիշի անօդաչու սարքի հնարավորությունները:

Ներկայացվել են անօդաչու սարքերի առանձնահատկությունները, անօդաչու սարքերի շահագործման եղանակներն ու վերծանման հնարավորությունները:
Ձեռք բերված գիտելիքները փորձնականորեն կիրառվել են Թբիլիսիից ոչ հեռու ընկած տարածքում՝ դաշտային պայմաններում:

Նախատեսվում է անօդաչու սարքերը կկիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930