Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիոյ մէջ դատարանը դադրեցուած է Սուրբ Կիրակոս եկեղեցւոյ պետականացումը

Ապրիլ 06,2017 15:35

Թուրքիոյ վճռաբեկ դատարանը որոշում կայացուցած է դադրեցնելու Տիարպեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցւոյ պետականացման գործընթացը:

Ինչպէս կը տեղեկացնէ Պոլսոյ «Ակօս» պարբերականը, Սուրբ Կիրակոսի եկեղեցւոյ հիմնադրամի փաստաբանները պետականացման դէմ հայց ներկայացուցած են վճռաբեկ դատարան` շեշտելով, որ եկեղեցւոյ պետականացումը կը հակասէ օրէնքին:
«Պետականացման որոշումով առհամարուած են նախարարներու խորհուրդի որոշումը կապուած մշակոյթային ժառանգութիւններու պահպանութեան հետ: Բացի վճռաբեկը նման անօրինական պետականացումները չեղարկելու վերաբերեալ դրական ընդունուած շարք մը որոշումներ ունի: Պետականացումը կը հակասէ նաեւ Լոզանի պայմանագրին»,–նշուած էր հայցադիմումին մէջ:

Վճռաբեկը բաւարարած է Սուրբ Կիրակոս եկեղեցւոյ հիմնադրամի հայցը` եկեղեցւոյ պետականացման գործընթացը կանգնեցնելու որոշում կայացնելով: Վճռաբեկի որոշման մէջ նշուած է, որ պետականացման հետ կապուած հարցում ուղարկուած է համապատասխան մարմիններուն, սակայն պատասխան չեն ստացած, թէ ինչ հիմքերով կը պետականացնեն եկեղեցին:

Նշենք, որ Թուրքիոյ նախարարներու խորհուրդի որոշումով՝ Տիարպեքիրի Սուրի շրջանին մէջ գտնուող բոլոր կառոյցները, որոնց մէջ նաեւ Տիարպեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացուած են: Պատճառաբանութիւնն այն էր, որ քիւրտ զինեալներուն հետ բախումներու հետեւանքով վնասուած Սուրի շրջանը պէտք է պետական միջոցներով վերականգնուի:

Մերձաւոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներէն մէկուն` Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի ունեցած է 2011-ի Հոկտեմբեր 22-ին, իսկ առաջին պատարագը մէկ օր անց` Հոկտեմբեր 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացուած է տիարպեքիրցի հայերու եւ Տիարպեքիրի քաղաքապետարանի աջակցութեամբ:

Սուրբ Կիրակոսը վերաբացուած է որպէս գործող եկեղեցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930