Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատարանն արդարադատությո՞ւն է իրականացնելու, թե՞ պետպատվեր»

Ապրիլ 06,2017 15:12

2016թ. հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն իրականացնելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի չունեցավ: Դատական նիստը հետաձգվեց մեղադրյալի պաշտպանի բացակայության պատճառով, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի տասներեքին:

Նախքան նիստերի դահլիճից հեռանալը՝ Արարատ Խանդոյանը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին հարց ուղղեց.

«Մի հատ բան եմ ուզում ճշտել, դատարանն արդարադատությո՞ւն է իրականացնելու, թե՞ պետպատվեր»:

Մնացական Մարտիրոսյանն էլ ի պատասխան ասաց, որ անիմաստ հարցերին չի պատասխանում:

«Անիմաստ հարց չէ, սխալ տեղը հարց չեմ տալիս»,- հակադարձեց Խանդոյանը: Պարոն Մարտիրոսյանն էլ ասաց՝ դուրս եկեք, դուրս եկեք:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ըստ մեղադրանքի, Արարատ Խանդոյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930