Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը վերահաստատում է՝ ի տարբերություն վերջին 10-15 տարիների, այս ընտրությունների արդյունքում հասարակությունը դուրս չեկավ փողոց

Ապրիլ 06,2017 13:58

Առավոտը սովորականի նման աշխատանքային էր: Բայց ծանոթանալով մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներին` հայտնաբերեցի մտքեր, որոնք մեղմ ասած` անտրամաբանական են: Այո, կրկնում եմ «Ազատություն» ռադիոկայան հետ զրույցում արված իմ տեսակետը, որ ի տարբերություն վերջին 10-15 տարիների, այս ընտրությունների արդյունքում հասարակությունը դուրս չեկավ փողոց:

Հատուկ ուզում եմ նշել, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կայացած խորհրդարանական ընտրությունները պետք է համեմատել ոչ թե նախորդ խորհրդարանականների, այլ նախագահական ընտրությունների հետ, քանի որ այլեւս համապետական միակ ընտրությունը խորհրդարանականն է:

Հայտնի է, որ թե 2003-ի, թե 2008-ի, թե 2013-ի նախագահական ընտրություններից հետո հասարակության որոշ խմբեր ապավինեցին հետընտրական պայքարին, որը տեղի չունեցավ, կրկնում եմ, այս համապետական խորհրդարանական ընտրություններից հետո:

Եւ վերջում մեկ բարեմաղթանք. ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոսը` սկզբում մտածեք, նոր խոսեք:

 

Հարգանքներով Էդուարդ Շարմազանով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930