Տնտեսագետ, ԱԺ ընտրություններում սահմանված շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ խորհրդարան անցած ուժերից միայն «ԵԼՔ» դաշինքն է արեւմտամետ, որն առաջարկում է առանց ԵՏՄ-ից դուրս գալու՝ շրջանակային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, սակայն չի մանրամասնում, թե ինչպես: «Այդպես չի լինում, ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու համար պետք է դուրս գալ ԵՏՄ-ից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց Աշոտ Եղիազարյանը:
Ըստ նրա՝ «ԵԼՔ»-ն այս առումով ելք չի առաջարկում եւ տպավորություն է, թե սպասում են՝ ԵՏՄ-ն ինքնաբերաբար փլուզվի, ինչից հետո՝ եվրաինտեգրում սկսեն: «Սա վտանգավոր է, եւ ի վերջո կհանգեցնի նրան, որ ՀՀ-ին կարող են զիջումներ պարտադրել Արցախի հարցում: Այսօր կարգավորման պլան առաջարկողը Մոսկվան է: Վերջինս պետք է փորձի տարածաշրջանում իր դերը պահպանելու հարցերը լուծել ՀՀ-ի միջոցով, որովհետեւ Ադրբեջանի եւ Վրաստանի վրա մեծ ազդեցություն չունի»,-նկատեց Աշոտ Եղիազարյանը:
Տնտեսագետի բնորոշմամբ՝ Արցախի հարցում Մոսկվայի առաջարկած ցանկացած կարգավորում նշանակում է ՀՀ-ին ստիպել գնալ զիջումների. «Զիջումներն անիրականանալի են, դրանք նշանակում են Արցախի հանձնում: ՀՀ-ն ԱԺ ընտրություններից դուրս եկավ էլ ավելի ոչ ինքնիշխան կարգավիճակով, ուստի զիջումներ կորզելու փորձ կարվի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ