Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմից հետո հակամարտության կարգավորման հույս կար. Իսրայելի դեսպան

Ապրիլ 06,2017 13:41

2016թ. Արցախում հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան իրադարձություններից հետո հակամարտության կարգավորման հույս կար: Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:

Դիվանագետը հիշեցրել է, որ 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Ցավոք սրտի, հակամարտության կարգավորման հույսերը չարդարացվեցին: Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Իսրայելն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Քանի որ հակամարտության կողմերը ևս աջակցում են այդ ձևաչափին»,-ասել է դեսպանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930