Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ն՝ Հայաստանի և երկրի տեսարժան վայրերի մասին

Ապրիլ 06,2017 13:39

Այս եվրոպական երկիրը Քրիստոնեությունը պետական կրոն դարձրեց 301 թվականին, ինչը մինչև հիմա տեսանելի է երկրի տեսարժան վայրերում: Այս մասին Հայաստանը առաջին «Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞ր» խորագրով հոդված է հրապարակել BBC լրատվական կայքը:

 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է: Բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգևոր պատմության մեջ. պատմաբանների մեծ մասը հավատացած է, որ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է՝ գրում է BBC-ն:

Լրատվամիջոցն անդրադարձել է նաև հայ ժողովրդի առաջին հոգևոր առաջնորդին՝ Գրիգոր Լուսավորիչին, Քրիստոնեությունն ընդունելու գործում նրա ավանդին: «Շուրջ 13 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո Գրիգորին հաջողվում է Տրդատին համոզել, որ հավատքը մեծ ուժ ունի: Արդյունքում թագավորը 301թ. Քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն»,-գրում է կայքը:

Պատմելով Գառնու տաճարի մասին՝ BBC-ն հաղորդում է, որ տաճարը կառուցվել է հայկական դիցաբանության Արևի որդու համար: Երբ Տրդատը Քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն, հեթանոսական շատ տաճարներ քանդվեցին, բայց Գառնին այն քչերից է, որ կանգուն է մինչ օրս: Այսօր այն հայկական հեթանոսության խորհրդանիշ է, տարեկան ունենում է ավելի քան 136 հազար այցելու: Գառնին հայկական զբոսաշրջության ամենահայտնի վայրերից է:

Նյութում ներկայացված է նաև Գեղարդի վանքի պատմությունը, Վաղարշապատ քաղաքը, այնտեղ տեղակայված Սուրբ Գայանե եկեղեցին: Կայքն անդրադարձել է նաև Եղեգիս գյուղում գտնվող Զորաց եկեղեցուն, խաչքարերի պատմությանը, Նորատուսի գերեզմանատանը, ինչպես նաև Քարահունջին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերջինս իր վաղեմությամբ. տեսքով նման է Անգլիայի հայտնի Սթոունհենջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930