Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում մահացության յուրաքանչյուր 10-րդ դեպքը ծխելուց է. Հայաստանն ամենաշատ ծխող երկրներից է

Ապրիլ 06,2017 13:27

Աշխարհում մահացության յուրաքանչյուր տասներորդ դեպքը գրանցվում է ծխելու հետևանքով: Միևնույն ժամանակ այդ մահացությունների կեսից ավելին բաժին են ընկնում աշխարհի չորս երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին և Հնդկաստանին: Նման եզրահանգման են եկել Վաշինգտոն նահանգի համալսարանի մասնագետները: Հետազոտությունը հրապարակվել է The Lancet բժշկական ամսագրում: Այն հիմնված է «Հիվանդությունների գլոբալ բեռ 2015» զեկույցի վրա: Գիտնականները ուսումնասիրել են 195 երկրներում ծխելու մասին տվյալները:

Հետազոտության համաձայն՝ ծխողների թվով առաջատար են Ասիայի երկրները:  Հայաստանում արական ներկայացուցիչների ավելի քան կեսը ծխող է հանդիսանում՝ փաստում են գիտնականները: Ամենաշատ ծխող երկրների եռյակում են Չինաստանը, Հնդկաստանն ու Ինդոնեզիան:

Ընդհանուր առմամբ մոլորակի վրա ծխողների  թիվը հասել է 1 միլիարդի, և այսօր յուրաքանչյուր չորրորդ տղամարդ և յուրաքանչյուր քսաներորդ կին նիկոտինից կախվածություն ունի:  Կանանց շրջանում աչքի են ընկնում Գրենլանդիան (44%) և Բալկանյան թերակղզու երկրները. Բուլղարիայում, Հունաստանում, Չեռնոգորիայում, Խորվաթիայում և Մակեդոնիայում ծխում է կանանց մոտ 25-28 տոկոսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930