Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրե Սիմոնյան. ավելի արդար էին, քան նախկին ընտրությունները և ժողովրդի մեծ մասը՝ մոտ 80%-ը, ստացավ այն, ինչին արժանի է. «168 ժամ»

Ապրիլ 06,2017 13:11

Հարցազրույց «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, երգիչ Անդրե Սիմոնյանի հետ

– Անդրե, ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, գիտեմ, որ Ձեզ համար կարևոր են նման գործընթացները, այս ընթացքում հանդես եկաք սոցիալական հոլովակում՝ կոչ անելով քաղաքացիներին անպայման գնալ քվեարկության։ Ընտրություններն ավարտվեցին, ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները՝ հանրության մասնակցության և արդյունքների առումով։

– Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ 60%-ից ավելի մասնակցություն եղավ ժողովրդի կողմից, նաև ուրախացրեց այն, որ ավելի արդար էին, քան նախկին ընտրությունները։ Կային ավելի ճշգրիտ սարքեր, որոնք այդ ամենը մոնիթորինգ էին անում, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Գիտենք, որ խախտումներ էլ են եղել։ Եթե մարդիկ կան, որ դժգոհ են այս անգամվա արդյունքներից, ապա ժողովուրդը պետք է ավելի շատ մեղադրի ինքն իրեն, որովհետև գիտենք՝ ինչպես են ընտրություններն ընթացել, և ժողովուրդն էլ է մեղավոր, եթե արդյունքներից գոհ չեն։

– Այսինքն՝ այս անգամ ամեն ինչ եղավ մինչև ընտրությունները, խոսվում է հատկապես ընտրակաշառքների բաժանման մասին։

– Այո, պարզ փաստեր կան, որ այդ ամենը եղել է, և ժողովրդի մեծ մասը՝ մոտ 80%-ը, ստացավ այն, ինչին արժանի է։

– Ըստ Ձեզ՝ «Ռեինկարնացիա» խումբը գաղափարապես համակրո՞ւմ էր ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով նախկինում նրանց գաղափարները, որոնք տարածում էին իրենց երգերով, օրինակ՝ «Երևան» երգով։

– «Փոխենք աշխարհը»՝ որպես երգ, շատ եմ հավանում, և ընդունում եմ երգի բառերը, որ, եթե ուզում ես աշխարհը փոխել, պետք է ինքդ քեզ փոխես։ Շատ հասարակ ու պարզ բառերով շատ ճիշտ բան է Ռոլանդը թելադրում։ Իսկ ինչ վերաբերում է «Ռեինկարնացիայի» ՀՀԿ կողմնակիցը լինելուն, ապա ես չեմ կարծում, որովհետև նույն խումբն է թողարկել «Երևան» երգը։ Բայց չեմ կարող 100%-ով ասել, գուցե իրենց մտքներն են փոխվել, գուցե՝ ուղղությունը, չգիտեմ։ Որպես խումբ նրանց ես շատ եմ գնահատում, իրենց մեկնաբանությունը, իրենց թիմային աշխատանքն ուղղակի գնահատելի է։ Այս քայլին որ դիմել են, ինձ ընդհանրապես դուր չի գալիս, ես էլ մի քիչ հիասթափվեցի, բայց դա չի նշանակում, որ իրենց կողմից սխալ արված քայլ է։

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930