«168 ժամ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
– «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենը ո՞րն է, եթե երկար ժամանակ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս էր։
– «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենն այն է, որ գաղափարներին չեն հավատում, բայց կրողին են հավատում։ Փաստն այն է, որ ենթադրում են, որ այդ մարդն իրենց օգտակար կլինի։ Իսկ այլ տեսանկյունից վերլուծությունն այսօրվա Հայաստանի ընտրողին քիչ է հետաքրքրում։
Բացի այդ, եթե իրական ընդդիմադիր ուժերը, որոնք իրենց այդպես են համարում, ընդհանուր ճակատով հանդես գային, այն ժամանակ Ծառուկյանի ֆենոմենը չէր աշխատի։
Կարդացեք նաև
– Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին վերադարձրեց՝ ընդդիմության ձայները խլելու նպատակով։ Եթե սա ընդունենք ի գիտություն, կարծես գաղափարը հաջողել է, և հաշվարկը ճիշտ էր։
– Ոչ, ես այստեղ հաշվարկի խնդիր չեմ տեսնում։ Ասում են՝ ընդդիմության ձայները մասնատվեց, բայց ո՞վ էր խանգարում ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալ, որ ձայները չմասնատվեին։
– Եվ ի՞նչը խանգարեց ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալ։
– Դա իրենց պետք է հարցնել։ Դա բացատրություն ունի, արդարացում չունի։ Բացատրությունն այն է, որ իրենք ընդդիմություն չեն։ Եվ պարտադիր էլ չէ, որ նախագիծ լինեն։ Այն են, ինչ կան։ Իսկ Ծառուկյանի կազմակերպությունն էլ, կարծում եմ, կզբաղեցնի «Օրինացի» ազատ թողած նիշան։ Իշխանությանը պետք է այդ ոճի ինչ-որ մի քաղաքական ուժ, և դա այժմ կլինի «Ծառուկյան» դաշինքը, որը գուցե և կոալիցիա չկազմի, բայց դրանից էությունը չի փոխվի։ Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանի էլեկտորատն է շրջվել դեպի Ծառուկյանը, ոչ թե ընդդիմության ձայներն է նա ստացել:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում