Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի մասին Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունները բավականին տարակուսելի են. «Ժողովուրդ»

Ապրիլ 06,2017 12:50

Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Ժառանգության» փոխնախագահի դիրքորոշումը հասկանալի է, բայց ահա Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի մասին նրա հայտարարությունները բավականին տարակուսելի են։ Հիշեցնենք, որ այդ հայտարարություններն անում է մի կուսակցության փոխնախագահ, ով մինչեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմելը, հայտարարում էր, որ համագործակցության տարբերակ է քննարկում նաեւ «Ելք» դաշինքի հետ։ Փաստորեն «Ժառանգությունն» ի՞նքն էր ցանկանում համագործակցել Միքայել Մինասյանի հետ՝ բանակցելով իբր նրա հովանավորած դաշինքի հետ։

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա այստեղ էլ հարցերը շատ են։ Ի վերջո, ընդամենը երեք տարի առաջ «Ժառանգություն»-ը սերտորեն համագործակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ՝ «քառյակի», ապա «եռյակի» շրջանակներում, իսկ այս խորհրդարանական ընտրություններից առաջ էլ նույն Արմեն Մարտիրոսյանի միջոցով ակտիվ բանակցություններ էր վարում ընտրություններին միասին մասնակցելու հնարավորության շուրջ։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այդ համագործակցությունը չի կայացել, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը պայման է դրել, որ այդ դաշինքը չպետք է կոչվի «Ծառուկյան», եւ մերժում ստանալուց հետո ստիպված է եղել գնալ Օհանյանի դուռը։

Թեեւ առանձնապես զարմանալի չէ այդպիսի հայտարարություն լսելը մի կուսակցության կողմից, որի առաջնորդը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին «Ազատության» հրապարակում հայտարարում էր. «Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահը, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված քվեարկության։ Եվ ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»։ Չանցած երկու տարի՝ այդպիսի պետական հանցագործության մասնակցի գլխավորությամբ «Ժառանգություն»-ը մասնակցեց ընտրություններին։

 

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930