«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրաիմովիչը Sky Sport-ի հետ զրույցում հասկացրել է, որ հիացած չէ ՄՅՈՒ-ի ընթացիկ ճանապարհով:
Իբրաիմովիչի ապագան դեռ մշուշոտ է. նա թիմի հետ պայմանագիրը եւս մեկ մրցաշրջան երկարացնելու հնարավորություն ունի, սակայն վերջնական վճիռ ֆուտբոլիստը դեռ չի կայացրել:
«Շատ բան դեռ պետք է որոշել: Ես 20 տարեկան չեմ ու էլի 5, 10 տարի ֆուտբոլ խաղալ չեմ կարող: Հավանաբար, մեկ, երկու կամ երեք տարի ունեմ: Ամեն բան կախված է նրանից, թե ակումբն ինչ է ուզում: ՄՅՈՒ գալու առաջին օրվանից ասել եմ, որ եկել եմ հաղթելու եւ չեմ պատրաստվում ժամանակ վատնել: Եթե ցանկանում եք հաղթել, պետք է ավելին անեք: Ես այստեղ եկել եմ առանց Չեմպիոնների լիգայի, այս թիմն անգամ Պրեմյեր լիգայի ֆավորիտը չէր: Բայց ես եկա: Եկա օգնելու համար: Եկա անելու այն, ինչ կարողանում եմ: Եկա թիմն ավելի բարձր մակարդակի հասցնելու: Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է շվեդ ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ The Telegraph-ի