Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ ՀԱԿ-ի տապալումը կարելի է հասկանալ իրենց հղած խաղաղության մեսիջների եւ հանրային տրամադրությունների տարբերության «կոնտրաստում»։ «Փորձագետները դեռ պետք է պարզեն, թե ՀԱԿ-ի ձախողման հարցում ինչ դերակատարում ունեցավ վերջինիս առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հռետորաբանությունը։ Սակայն պարզ է, որ ԼՂ հակամարտության գոտում անցյալ տարվա ապրիլյան շեշտակի սրացումներից հետո զիջումների վերաբերյալ յուրաքանչյուր կոչ հանրության շրջանում մտահոգություն կառաջացներ»,- նշում է Մարկեդոնովը։
Հստակ արեւմտյան ուղենիշ առաջ տանող քաղաքական ուժի պարտությունը փորձագետները բացատրում են իրականության եւ առաջ քաշած մոտեցումների անհամադրելիությամբ։
«Երբ դու գնում ես սեւանցի ձկնորսին, արմավիրցի հողագործին կամ սյունիքցի անասնապահ գյուղացուն ասում ես, որ մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ մտնենք Եվրամիություն, ապա ստանում ես այն, ինչ եղավ ապրիլի ընտրությունների արդյունքում։ «Մարդիկ այդ ԵԱՏՄ կամ ԵՄ արտաքին քաղաքական վեկտորների շուրջ դիսկուրսներում ընտրում են իրականությունը՝ ընտրակաշաոքը ու գնում համապատասխան ընտրական վարք դրսեորում»,- նշում է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում