«Այս ընտրություններում մեր թիմը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե, այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, նշելով, որ եւ պատասխանատվությունը, եւ համապատասխան ջանքերը, եւ բոլոր իրենց գործողություններն ուղղված են լինելու դրան:
«Այնպես որ ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ այս խորհրդարանական ընտրություններն անցան շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում, կառավարությունը աշխատելու է արտակարգ ռեժիմով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ