Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակայության նոր գիծը խորհրդարանում. «Ժամանակ»

Ապրիլ 06,2017 11:55

Նոր խորհրդարանում դիմակայության գիծը փաստորեն անցնելու է խոշոր կապիտալի սահմանով: Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք կազմել են խորհրդարանի կայուն մեծամասնությունն ու մեծ ընդդիմությունը, գործնականում Հայաստանում խոշոր կապիտալի երկու բևեռներն են, ընդ որում,գրեթե միևնույն ծագումնաբանությամբ, թեև ՀՀԿ-ում ներկայումս կա ռուսական հայկական կապիտալի տեսակարար կշռի կտրուկ ավելացում:

Այստեղ, իհարկե, առաջանում է նաև որոշակի այսպես ասած ենթագիծ՝ ՀՀԿ-ի ներսում հայկական խոշոր կապիտալի և ռուսաստանահայ խոշոր կապիտալի միջև, որն արտահայտվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի տանդեմով: Այս կոնտեքստում, չի բացառվում «Ծառուկյան» դաշինքում ներկայացված խոշոր կապիտալի և ՀՀԿ-ում այսպես ասած հայկական խոշոր կապիտալի շահերի որոշակի ընդհանրություն: Թեև, ի վերջո, կապիտալն առաջնորդվում է բիզնես տրամաբանությամբ և այս կոնտեքստում, իհարկե, դժվար է ասել, թե ինչպիսին կարող են լինել պայմանավորվածությունները, քանի որ դրանք, անկասկած, կլինեն ըստ առաջարկների շահավետության, ոչ թե ըստ գաղափարական կամ քաղաքական սկզբունքների:

Միևնույն ժամանակ հետաքրքրական և առանցքային հարցերից է և այն, թե նոր խորհրդարանում այդ հարթության վրա անցնող բաժանարար գիծը ու ենթագիծը, որոնք ըստ էության իշխանություն-ընդդիմության այսպես ասած դե յուրե բաժանումն են այսօր, որքանով է բերելու տնտեսական դրական միտում պարունակող մրցակցության: Այսինքն՝ խոշոր կապիտալի բևեռների ու ետնաբեմերի միջև մրցակցությունը կամ դիմակայությունը հանգեցնելու է տնտեսական սաբոտաժների՞, թե՞ ներդրումային պայքարի: Խորհրդարանական ընտրությանն ընդառաջ թե մեկ, թե մյուս կողմը արել է ներդրումային ճոխ հեռանկարների մասին հայտարարություններ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930