Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Սա ընդդիմության եփած ճաշն էր, իրենք էլ կերան». «Հրապարակ»

Ապրիլ 06,2017 11:49

6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինի նաեւ Հակոբ Հակոբյանը։ «Երեւանի գարեջրի գործարան» ՓԲԸ նախագահն ապրիլի 2-ին կայացած ընտրություններում առաջադրվել էր Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում եւ ստացել 8 հազար 90 ձայն։ Տավուշի մարզին ռեյտինգային ընտրակարգով հասանելիք մանդատը կստանա «Գրանդ տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը: Հանրությանն անհայտ այս թեկնածուն հավաքել է 17 հազար 113 ձայն:

– Որպես նախկինում մեծամասնականով առաջադրված թեկնածու, ինչպես կգնահատեք այս ընտրակարգը, կիսո՞ւմ եք Ձեր կուսակիցների նախկինում հնչեցրած գնահատականները, որ վարկանիշային ընտրակարգը մրցակցություն եւ ժողովրդավար ընտրություն է ապահովելու։

– Եթե ես լինեի պատգամավոր, ճիշտն ասած՝ պայքարելու էի, որ փոխվեր այս ընտրակարգը, որովհետեւ սա ճիշտ չէ։ Մեծամասնականը լրիվ ուրիշ է, սա՝

ուրիշ, դու պայքարում ես մյուս կուսակցությունների թեկնածուների հետ, ստեղ դու քո կուսակիցների հետ ես պայքարում։

– Փաստորեն, շատ եք տանջվել այս ընտրություններին՝ հանուն ՀՀԿ-ի։

– Այո, բավականին շատ, որովհետեւ տարածքներն իրարից շատ հեռու էին, եթե մոտիկ լինեին, քաղաքում լինեին, հեշտ էր։

Սա ընդդիմության եփած ճաշն էր, իրենք էլ կերան, ո՞ր են էն մարդիկ, որ պայքարում էին՝ մեծամասնականը հանենք, էս անենք, էն անենք, ուր են, բոլորը թռան։ Ես էլի պնդում եմ, որ մեծամասնականը պետք է լիներ 50 տոկոսը, այսինքն՝ 131-ի կամ 101-ի 50 տոկոսը, առանց մեծամասնականի ճիշտ չէ մեր երկրում, ով ինչ ուզում է ասի, կապ չունի՝ ես կլինեի, թե չէի լինի։ Այդ ձեւով կապը տարածքների հետ կլիներ, այդ կապը միայն մեծամասնականով է հնարավոր։ Հիմա սաղ խառնվեց իրար։ Ճիշտ է, հիմա այս ընտրակարգն էլ մոտավորապես մեծամասնականի նման է, ինչպես Դուք եք ասում, բայց էդքան էլ էդպես չէ։

Հասարակ բան. օրինակ՝ այս տարածքում անցած թեկնածուն տեղեր կա, որ ինքը քիչ ձայն է հավաքել, հիմա էդ տարածքն իրե՞նն է, թե՞ իրենը չէ, ո՞նց եք կարծում, ես կպատասխանեի՝ չէ։ Խնդիրներ շատ կան, հիմա դրանց մասին խոսելու ժամանակը չէ։ Մի քիչ կանցնի, ժողովուրդը կզգա։ Ինձ, օրինակ, շատ-շատ են զանգում, ասում՝ մեզ խաբել են, փոշմանել ենք եւ այլն, եւ այլն։ Ես ասում եմ՝ դե հիմա դուք գիտեք, ի՞նչ ասեմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930