Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Ապրիլ 06,2017 10:30

Վաշինգտոնում ապրիլի հինգին տեղի ունեցավ Հայկական ազգային ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը: Այստեղ ներկայացված հայերեն և անգլերեն լեզուներով գրքերը չեն ներկայացնում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին:

Ինչպես նշեց Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը գրադարանում տեղ են գտել 5000-ից ավելի հրատարակություններ և իրենք հույս ունեն դրանց թիվը մեծացնել:

«Հայոց ցեղասպանության գրադարանը, ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռք բերած արժեքավոր հավաքածուից »,-ասաց դոկտոր Ռուբեն Ադալիանը:

Հայկական ազգային ինստիտուտում տեղ են գտել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայություններից ոգեշնչված աշխատանքներ:

«Ստեփանի պապիկը Չարլզ Մահչուպյանն էր, ում համարում եմ Ֆիլադելֆիայի տարածքում իմ հանդիպած ամենանվիրյալ հայերից մեկը: Նրան հաջողվել էր ցեղասպանությունից փրկվել և նա վկայություն էր տվել այն ամենի մասին, ինչ կատարվել էր Քոնիայի տարածքում: Երբ ես բացահայտեցի այդ իրադարձությունների պատմական լուսանկարները պարզվեց, որ բժիշկ Չարլզ Մահչուպյանի վկայությունները լիովին համընկնում էին այդ պատմական լուսանկարների հետ: Որն էլ ինձ ոգեշնչեց այդ ամենի շուրջ աշխատություն ստեղծել»,- հավելեց նա:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930