Գուցե կան Հայաստանում իդեալական մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքում ոչ մի սխալ չեն գործել եւ, հետեւաբար, այսօր մեր երկրում կատարվող վատ բաների համար պատասխանատու չեն: Ուրախ եմ այդ մարդկանց համար՝ նրանք իրավունք ունեն խոսելու միայն ուրիշների (հիմնականում, իհարկե, իշխանությունների եւ դրանց փոփոխվող առաջին դեմքերի) թերությունների մասին: Խիզախ եւ սկզբունքային մարդիկ են:
Ցավոք, ես այդ իդեալից շատ հեռու եմ եւ ուզում եմ պատմել իմ թուլության, իմ անկարողության մասին: 20, 35, 45 եւ 55 տարեկանում ես, տեսնելով, որ որեւէ մեկը պատրաստվում է որեւէ անօրինական բան անել (թեկուզ փողոցում մայթին գցել ծխախոտի մնացորդը), ասում եմ՝ «այդպես չի կարելի անել»: 5 հոգուց 4-ը դրան պատասխանում է՝ «էս անտեր երկրում բանի հետեւից ես ընկել»: Դա՝ լավագույն դեպքում: Ավելի «թունդ» տարբերակով՝ «էս կյանքում դու սենց հարիֆ էլ կմնաս»:
Երբ ես 20 տարեկան էի, Հայաստանի ղեկավարը Կարեն Դեմիրճյանն էր, 35-ում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 45-ում՝ Ռոբերտ Քոչարյանը, 55-ում՝ Սերժ Սարգսյանը: Նրանք, իհարկե, պատասխանատու էին մեր երկրի արատների համար, բայց ամեն քայլափոխի նրանց վկայակոչելն այնքան էլ համոզիչ չէ, որովհետեւ նրանցից ամեն մեկի ժամանակ կարելի է լինել եւ «շուստրի», եւ «հարիֆ»: Բայց, կրկնեմ, պատասխանն այդ 35 տարվա ընթացքում նույնն է՝ «էս անտեր երկիրը» թեմայով: Իսկ վերջին 25 տարվա համեմատական ազատության ընթացքում դրան գումարվում է «քաղաքական հավելվածը»՝ «բա որ Լեւոնը…», «բա որ Ռոբերտը…». «բա որ Սերժը…»:
Ո՞րն է իմ մեղքը, թուլությունը: Որ ես չեմ կարող մարդկանց համոզել, որ իրենց վարքը, իրենց վերաբերմունքը պետության հանդեպ պայմանավորված չէ պետության ղեկավարի եւ նրա մերձավորների անձով: Որ հակառակը՝ այդ անձինք են պայմանավորված պետության հանդեպ մեր վերաբերմունքով: Պետականը կամ պարզապես ուրիշինը մեծամասնության համար «թշնամու մալ է»՝ հիշո՞ւմ եք, մեր մեծերն էին մեզ այդպես կշտամբում, երբ մենք անզգույշ էինք վարվում որեւէ իրի հետ՝ «ի՞նչ է, թշնամու մա՞լ է», այսինքն՝ թշնամու ապրա՞նք է: Քանի այդպես է, մենք կունենանք «համապատասխան» պետություն:
Միջին վիճակագրական հայաստանցին, ի պատիվ իրեն, պատրաստ է կյանքը տալ հանուն հայրենիքի: Նույն հայաստանցին պատրաստ չէ ծխախոտի մնացորդը գցել աղբարկղի մեջ: Որովհետեւ կյանքը դու տալիս ես մի անգամ: Իսկ ծխախոտի մնացորդը ստիպված ես գցել ամեն օր: Ամեն րոպե:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անհատի դերը պատմության մեջ, նրա պատասխանատվության ձևն ու չափը բերել հասցնել կենցաղային “արա, պաըռոսի սոռուկը զիբլի վեդռոն քցի” մակարդակի`շատ հայկական տարբերակ է: Իսկ “մալ” նշանակում է խոշոր եղջերավոր անասուն:
Միգուցե ժողովրդին նույն ձեւով պետք է սովորեցնել ու դաստիարակել, ինչ աշակերտին:
Աշակերտին դաստիարակելու ու սովորեցնելու համար հեղինակություն պետք է լինես աշակերտի համար, ինձ համար օրինակ հեղինակություն ունեին այս կարգի ուսուցիչները՝ Ա իրենց մասնագիտությունը շատ լավ գիտեին, Բ նրանք շատ խիստ ու պահանջկոտ էին եւ ինչքան աշակերտի ունակությունների մակարդակը բարձր էր, այնքան ավելի դաժան պահանջկոտ էին, Գ շատ արդար էին եւ իրենց աշակերտի առաջընթացի համար աշխարհ շուռ կտային, դրա համար էլ այդ դաժան պահանջկոտությունը չէր ընկալվում որպես վիրավորանք, Դ չգիտեն ինչ բան է գովել եւ եթե գոհունակության նշույլ հայտնաբերեցիր նրա դեմքին դա երջանկություն էր, Ե անկաշառ էին եւ իրենց համար միակ վարձն այն էր, որ մրցունակ աշակերտ էին ՝արտադրում՝:
Լրիվ համաձայն եմ:
Պետություն կառուցելը – դա պետության բնակչի՝ ժողովրդի գործն է:
Իսկ ղեկավարության /էլիտայի/ գործն այստեղ համեմատաբար շատ փոքր է:
Ժողովուրդը պետք է հասկանա, որ ռեալության մեջ ինչ որ ունի ու ինչ որ տեսնում է առօրյա կայնքու , լինի վատ թե լավ, դա իր ամբողջական արտացոլանքն է, և ոչ թե իրենցից մի քանի հոգունը /… /: Ու եթե դա հասկանա, ու դա իր էությունն է, ապա էլ չի բողոքի իր էությունից ու կընդունի դա որպես Նրմալ վիճակ որը իհարկե էվոլուցիոն փոփոխության կենթարկվի:
Ոնց որ Մարքսն է ասել “կեցությունն է որոշում գիտակցությունը”
Իմ կողմից էլ ավելացնեմ, որ
“կեցությունն է որոշում գիտակցությունը ու միաժամանակ էլ գիտակցությունն է որոշում կեցությունը”
Էսպես ասած էլեկտրո-մագհնիսական ճառագայթման նման