Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք` Զաւէն Պիպեռեանի «Անկուտի սիրահարները»

Ապրիլ 06,2017 13:30

Պոլսի Արաս հրատարակչությունը տպագրել է Զաւէն Պիպեռեանի «Անկուտի սիրահարները»:

«Ստանպուլահայ արձակի եզակի դէմքերէն է Զաւէն Պիպեռեան, որու «Անկուտի սիրահարներ» վէպը առաջին անգամ լոյս տեսած է ապրիլ 1962-ին, որպէս չորրորդ հրատարակութիւնը «ԹՕ» մատենաշարին։

Վէպին գլխաւոր հերոսներն են Սուրը, որ տակաւին դպրոցական պատանի մըն է, եւ իրմէ երկու տարի մեծ Նորման, որ կեանքի պայմաններու բերմամբ չէ կրցած շարունակել իր ուսումը ու կ՚աշխատի գործի հրապարակին վրայ։ Սուրի ու Նորմայի սիրաբանութեան խորապատկերը կը կազմեն Պոլսոյ զանազան վայրերը՝ Իշխանաց կղզիներէն Մաչքայի հանրապարտէզը, Էմինէօնիւէն Ֆեներպահչէ։

Սխալ պիտի ըլլար անշուշտ վէպը զուտ սիրային պատումի մը սահմաններուն մէջ ընկալել. մեկնելով Սուրէն ու Նորմայէն՝ հեղինակը կը փորձէ սեւեռել Վեց Սեպտեմբերի դէպքերու վաղորդայնին Պոլսոյ մէջ ստեղծուած մթնոլորտը, յատկապէս պատկերելով Սուրի ընտանեկան պարագաները՝ նորելուկ հարուստ մը եղող, թաղական ու «ազգայինճի» հայրը՝ Գէորգը, մայրը՝ Մելինէն, որ տունը բանտարկուած, հեշտութեամբ ստանձնած է քաղքենի հասարակութեան կողմէ իրեն պարտադրուած դերը, եւ միւսները՝ քոյրն ու եղբայրը, որպէս նոր սերունդ։

Սուրի ու Նորմայի անկուտիութիւնը, որ ատեն-ատեն կը հրահրէ ներընտանեկան անլուր բռնութիւնն ու անհանդուրժողութիւնը, հեղինակին՝ Զաւէն Պիպեռեանին ատաղձ մատակարարած է հիւսելու իր այս անզուգական վէպը։
Նոր հրատարակութիւնը կատարուած է առաջին հրատարակութեան վրայէն, կէտադրական եւ ուղղագրական աննշան հպումներով՝ միշտ հաւատարիմ մնալով հեղինակի սկզբունքներուն»,-ասվում է հրատարակչության ուղարկված հաղորդագրության մեջ։

 

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930