Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդակարգում ավելացրեք գազար, դդում եւ բազուկ

Ապրիլ 06,2017 13:00

Հատկապես գարնանը, երբ օրգանիզմն ավելի շատ պահանջ ունի վիտամինների, պետք է ավելի հաճախ միրգ-բանջարեղեն ուտել, կամ դրանց բնական հյութը խմել սոված փորին:
Ամենաօգտակար բանջարեղեններից առանձնանում է գազարը, որը շատ կարեւոր է հատկապես երեխաների համար, ավելի ճիշտ` անհրաժեշտ է: Այն նպաստում է մանուկների աճին, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ավելացնում է կերակրող մայրերի կաթը, նորմալացնում է նյութափոխանակությունը: Գազարի հյութն օգտակար է երիկամների, լյարդի, թոքերի հիվանդությունների դեպքում: Գազարը ոչնչացնում է բերանի խոռոչի մանրէները: Գազարի բաղադրության մեջ մեծ քանակությամբ կարոտին է պարունակվում` 100 գրամի մեջ 90 միլիգրամ:
Լավ դիմացկունության շնորհիվ բազուկը եւս կարելի է օգտագործել կլոր տարին, եւ բնավ կարիք չկա պահածոյացնելու կամ թթու դնելու: Բազուկը օգտակար է մարսողության եւ նյութափոխանակության համար: Երիկամների հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում բազուկն օգտագործել որպես դիետիկ սնունդ:

Բազուկը հաճախ սննդաբանները խորհուրդ են տալիս քաղցկեղի ժամանակ օգտագործել, քանի որ բազուկը պարունակում է լիզին ամինաթթու, որը միացնում է ԴՆԹ-ի մոլեկուլները:

Դդումը, որը շատ լավ է պահպանվում գրեթե ողջ տարին, հարուստ է ածխաջրերով,
պեկտինով, կարոտինով: Նրա մեջ պարունակվում են B, B1, C, E վիտամիններ, հանքային աղեր: Իսկ սերմերը հարուստ են A վիտամինով եւ սպիտակուցներով: Շատ բնաբույժներ դդումը օգտագործում են պոդագրայի, աթերոսկլերոզի, երիկամների եւ լյարդի հիվանդությունների դեպքում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930