Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժիչ եղինջապուր

Ապրիլ 06,2017 12:30

Ըստ հայկական հնագույն խոհանոցի մասնագետ Սերգեյ Հունանյանի, հայկական ժողովրդական բժշկությունը միակն է աշխարհում, որն ունի ճաշաբուժություն:

Գարուն է, որոշ տեղերում հասցրել է կանաչը բուսնել եւ կարելի է եղինջ գտնել՝ համեղ եւ բուժիչ ապուր պատրաստելու համար:

«Մշո եւ Սեւ լեռների եղինջապուր»-ը կարեւոր դեր է խաղացել շաքարային դիաբետի բուժման համար հատկապես, երբ ապուրը պատրաստվում է գետնախնձորով: Բացի այդ, շատ արագ եւ արդյունավետ վերացնում է ֆիզիկական ու մտավոր հոգնածությունը, անքնությունը, ստամոքսային այրոցը:

Անհրաժեշտ է`

Թարմ եղինջ` 600 գրամ, առավել օգտակար է վաղ գարնանային անտառային կարմրաերանգ եղինջը, գլուխ սոխ` 150 գրամ, գետնախնձոր կամ կարտոֆիլ` 150 գրամ, հալած յուղ` 120 գրամ, կարմիր աղացած քաղցր պղպեղ` 10 գրամ, մաղադանոս`10 գրամ, մարվանդակ  (նեխուր)` 15 գրամ, աղ` ըստ ճաշակի, հավկիթ` 1 հատ, տավարի մսի արգանակ` 2 լիտր, բրինձ` 60 գրամ:

Պատրաստման եղանակը: Պատրաստել սոխառած եւ լցնել եռացող մսի արգանակի մեջ, այնուհետեւ ավելացնել բրինձը: Այնուհետեւ կտրատել մաքրած եւ լվացած եղինջն ու լցնել ապուրի մեջ, թողնել եւս 2-3 րոպե, ապա ավելացնել հարած հավկիթը, աղը, պղպեղը:

Մատուցելիս ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, մարվանդակը:

Նախատեսված է 4 բաժնի համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930