Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվեց «Թալիշ» ֆիլմը

Ապրիլ 05,2017 22:33

Ապրիլի հինգին Լոֆթում ցուցադրվեց լրագրող Գևորգ Դերձյանի «Թալիշ» ֆիլմը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից մի տարի է անցել: Թեժ մարտերի կիզակետում էր նաև Թալիշ գյուղը, որը մի քանի ժամում վերածվեց ռազմական ավանի: «Երբ որոշեցինք մեկնել Թալիշ, ոչինչ չէինք պատկերացնում: Չգիտեինք ուր ենք գնում, ի՞նչ վերցնենք մեզ հետ: Իսկ երբ հասանք, կարողացանք միայն տեսնել վերջին ընտանիքին, որը հավաքել էր իրերը և հեռանում էր: Ու այնպիսի հոգեվիճակում էր, որ որևէ մեկնաբանություն սպասել չէինք կարող»,-նշում է Գևորգ Դերձյանը:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին ապրիլյան պատերազմին մասնակցած հերոսներ Շուլի Հակոբյանը և Լևոն Հարությունյանը, ինչպես նաև Գևորգ Հարությունյանի և Ադամ Սահակյանի ծնողները:

Ադամ Սահակյանի մոր՝ տիկին Գայանեի խոսքերով՝ հերոսը միայն առաջնագծում կռվողը չէ. «Ես ամեն օր հանդիպում եմ հերոս երիտասարդների: Եթե Ամերիկան ու Եվրոպան տասնյակ տարիներով աշխատում են, որ նման սերունդ ունենան, մենք դրան հասել ենք ընդամենը 25 տարում»:

Այս կարճամետրաժ ֆիլմը ստեղծելու նպատակն այն էր, որ մեր հերոսները չմնան օրվա լրահոսի լուսաբանման սահմաններում:Նախատեսված էր, որ դիտումը կազմակերպվելու է հենց ֆիլմի հերոսների հետ, բայց անհամեմատ ավելի մեծ հետաքրքրություն էր առաջացրել և լցրել ողջ սրահը:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930