Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատները պայքարելու են հանուն ՀՀ քաղաքացու գիտակցված ընտրության

Ապրիլ 05,2017 19:33

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն առանց վարանելու և հանուն իրական փոփոխությունների տվել են մեզ։

Ընդունելով այս ամենը որպես իրողություն` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վստահեցնում է, որ շարունակելու է ամենօրյա ռեժիմով աշխատել հանուն ՀՀ քաղաքացու բարօրության, հանուն մեր այն տեսլականների, որոնց շնորհիվ ունենալու ենք զարգացած ու ժողովրդավար պետություն, որտեղ արժեք չեն ունենալու ընտրակաշառքն ու անօրինական լծակների կիրառումը։

Մենք կարող ենք և պայքարելու ենք հանուն ՀՀ քաղաքացու գիտակցված ընտրության և իրավատեր հասարակության ձևավորման։

Հավատացա’ծ եղեք, որ մենք միշտ առաջ ենք տանելու այն քաղաքական օրակարգը, որը մեզ համար աներկբա է և որի իրագործմամբ է հնարավոր տեսնել ՀՀ զարգացումն ու առաջընթացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930