Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուի դիմումը

Ապրիլ 05,2017 19:03

Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովը ապրիլի 5-ին նիստ անցկացրեց: Դրա օրակարգում 2 դիմումի քննարկում էր: Տավուշի մարզում ՀՀԿ տարածքային պատգամավորության թեկնածու, Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը տարածքային ընտրական հանձնաժողով էր դիմել,որպեսզի թիվ 37/32 ընտրական տեղամասում կատարվի ձայների վերահաշվարկ:

Այդ ընտրական տեղամասը Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղում է:  Հանձնաժողովը դիմումը մերժեց, քանի որ Հ. Ամիրյանը ապրիլի 2-ին այդ տեղամասում քվեների հաշվարկին ներկա չի եղել: Ապրիլի 5-ին թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստին Հ. Ամիրյանը չէր ներկայացել:

Տարածքային ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգի 2-րդ հարցը վերաբերում էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենս ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» ՀԿ-ների դիտորդների կողմից թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքներին:

Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանն ասաց, որ հանձնաժողովը որոշել է չքննել այդ դիմում-բողոքները, քանի որ, ըստ օրենքի, հանձնաժողովը պետք է քննի դիտորդների միայն այն բողոքները, որոնք վերաբերում են նրանց՝ որպես դիտորդների, իրավունքների խախտմանը: Բայցի այդ ներկայացված դիմում-բողոքներում նշված փաստերը էական չեն համարվել, դրանք չէին կարող ազդել կայացած ընտրությունների վրա:

Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ դրանք թվում եղել են նման բողոքներ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար նախատեսված աթոռները շատ մոտ են եղել պատին, ինչը նվազեցրել է տեղամասային հանձնաժողովի անդամների տեսանելիությունը. տեղամասային ընտրական հանձնաժողովի սեյֆը կարճ ժամանակ բաց է եղել, ընտրական տեղամասի մոտ ընտրողների խումբ է եղել եւ այլն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930