Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, որն ապրիլին 5-ին համերգ է տալու Մոսկվայում, մասնակցել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Վեչերնի Ուրգանտ» հաղորդաշարին:
https://www.youtube.com/watch?v=mumsk4017XM
Եթերի ժամանակ Ազնավուրը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են բաշխվելու նրա հիմնադրամի միջոցները, որոնք կստացվեն համերգից:
«Հայաստանին օգնություն է պետք: Այդ փոքր երկիրը շրջապատված է երկրներով, որոնցից մի քանիսը բարեկամներ են, որոշները՝ թշնամիներ: Ես կցանկանայի տեսնել միայն բարեկամների, բայց պետք է, որպեսզի նրանք ունենան այնպիսի մենթալիտետ, ինչպիսին մենք ունենք: Դա մենթալիտետի հարց է: Դա նավթի կամ հողի հարց չէ, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որպեսզի մարդը մարդ մնա»,-ասել է Ազնավուրը:
Կարդացեք նաև
Շանսոնյեն բացահայտել է նաև կնոջ հետ երկար հարաբերությունների գաղտնիքը: Զույգն այս տարի նշում է ամուսնության 50-ամյակը:
«Տաքն ամուսնացավ սառի հետ: Ես հայ եմ, նա շվեդուհի: Ամեն ինչ հիանալի աշխատում է մինչև օրս»,-ասել է Ազնավուրը: