«Ինձ քիչ առաջ զանգահարեց Էդմոն Մարուքյանը եւ ասաց, որ այսօր քննարկում են արել եւ ինձ հրավիրում են, ես էլ համաձայնեցի: Պարոն Մարուքյանը նաեւ ասաց, որ կլինեմ առաջին տասնյակում»,- այս մասին Aravot.am-ին հայտնեց տիկին Բախշյանը:
Ի դեպ, «Ազատ դեմոկրատներից» մեզ հայտնեցին, որ իրենք այսօր քննարկում են մասնակցել-չմասնակցելու հարցը, որոշումը կհրապարակեն վաղը, տիկին Բախշյանի կարծիքով, «Ազատ դեմոկրատներն» ուշանում են, որովհետեւ հայտ ներկայացնելու համար մնացել է երեք օր. «Կարծում եմ՝ ուշանում են, ինձ խոստացել էին այսօր՝ մինչեւ կեսօր, ասեին, բայց ոչ մի բան չեն ասել, հետեւաբար, «Ելքի» առաջարկն ընդունել եմ, որովհետեւ ես, իսկապես, ուզում եմ շարունակել ավագանու աշխատանքը եւ այն քաղաքական ուժի հետ, որին համախոհ եմ ինձ համարում»:
Մեր հարցին, «Ելքին» իշխանական նախագիծ չե՞ք համարում, տիկին Բախշյանն ասաց՝ ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ