Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը ոգեւորված չէ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Նա ասաց, որ նոր խորհրդարանում էլ ընդդիմությունը որոշումների ընդունման գործում մեծ դեր չի ունենալու:
Սամվել Բեգլարյանի խոսքերով՝ տարատեսակ վարք ու բարք ունեցող մարդիկ պատգամավորի թեկնածու էին դարձել, շատ թեկնածուներ «այլ աշխարհի ընտրյալներ» են:
Բեգլարյանն ասաց, որ խորհրդային շրջանում կոմունիստական կուսակցության անդամատոմսը սկսեցին վաճառել, ինչի հետեւանքով համակարգն իրեն սպառեց:
Նա հավելեց. «Քվեն դարձել է վաճառքի առարկա, ինչպես շուկայում լոլիկն է գնվում: Ընտրական համակարգը մեր երկրում այլեւս սպառել է իրեն»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ