Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներին նվիրված շարք՝ թուրքական թերթի կողմից. Ermenihaber.am

Ապրիլ 05,2017 16:16

Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով:

Այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը:

Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով հայտնի 61-ամյա Վահե Բերբերյանն իր պատմությունները ներկայացնում է նաև ֆիլմերում, թղթի, կտավի ու բեմի վրա:

«Նրա ժպիտը շատ անկեղծ է: Խոսքը հաճախակի ընդմիջվում է հայերեն «հոգիս» ջերմ բառով, բայց, ցավոք, այդ շռայլ հմայքը հակադրվում է ընտանիքի դժբախտ անցյալին»,-գրում է Բայրամյանը՝ ներկայացնելով Վահեի ընտանիքի պատմությունը:

Վահեի հայրը՝ Րաֆֆին, դեռ մեկ տարեկան էր, երբ նրա տատիկի հետ աքսորվեց դեպի Սիրիայի Դեյրէ-էզ-Զորի (Դեր Զոր) անապատները՝ մահվան քայլերթի: Բեյրութ տեղափոխվելուց առաջ նրանք՝ երկուսով, բնակություն են հաստատել Վահեի ծննդավայր Հալեպում: Իսկ մոր ողջ ընտանիքը սպանվել է Ցեղասպանության ժամանակ:

Բերբերյանների ընտանիքը, ի տարբերություն ցեղասպանությունից փրկված բազմաթիվ այլ ընտանիքների, չի թաքցրել սերունդներից իր գլխով անցածը:

Վահեի տատիկը մահվան երթի ուղարկվելուց հետո երեք անգամ փորձել է սպանել նրա հորը, սակայն Եփրատն այնքան լիքն է եղել դիերով, որ նրան ուղղակի չի հաջողվել խեղդել երեխային:

«Ինձ պատմել ու ասել են՝ ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե չհիշես, մեզ դավաճանած կլինես: Դրանից հետո շատ երկար ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում, թեև ոչ մի այնպիսի բան չէի արել, որի համար պետք է ինձ մեղավոր զգայի», – պատմում է Բերբերյանը:

Նրա խոսքով՝ երգիծաբանությամբ զբաղվելու անհրաժեշտությունը ծագել է հենց այն պատճառով, որ իր վրա է կրում հավաքական ցավի հետևանքները, հաճախ ընկճված ու մտահոգ է լինում: «Եթե երջանիկ լինեի, էլ ինչու պիտի հումորի կարիք զգայի», – հավելում է Վահեն:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930