Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ստացված արդյունքը չի բավարարում կոմունիստներին, նույնիսկ տարակուսանքի տեղիք տալիս: Նախնական արդյունքներով ՝ նրանք ստացել են 0,75% ձայն:
«Բնակչության հետ հանդիպումներն էին մեզ համոզում նրանում, որ մեր նկատմամբ կա հավատի վերադարձ: Այն, որ ծանր է սոցիալ-տնտեսական վիճակը, այն որ ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ տեսնել: Այդ փոփոխությունների գլխավոր դերակատարը տեսնում էր մեզ: Բայց շատ-շատերը իրենց ձայնը չկարողացան պահել եւ վաճառեցին, ոչ մեկը չի թաքցնում, այդպիսի աննախադեպ իրողություն դժվար էր կանխատեսել»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշում է, որ պետք է վերացնել տարածքային ընտրակարգով ընտրությունը եւ անցկացնել միայն համամասնական ընտրություններ. «Աղքատ ժողովուրդը արդար ընտրության ունակ չէ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ