Հաշվի առնելով անցած ընտրությունների փորձը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունից առաջ «Առավոտը» գործարկել էր «Ահազանգեր եւ պարզաբանումներ» բաժինը: Ի մի բերելով խախտումների վերաբերյալ ահազանգերը՝ փորձում էինք նաեւ դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից:
Սակայն այս ընտրություններն առանձնահատուկ են վերջին տարիների պատմության մեջ նաեւ այն առումով, որ գրեթե չեղան բողոքներ, վերահաշվարկի դիմումներ, առավել եւս՝ ընտրություններն անվավեր ճանաչելու առաջարկներ:
Ուստի եւ նման խորագրի գոյությունը դառնում է ժամանակավրեպ՝ ավելի վաղ, քան ենթադրում էինք: